Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Յարգելի հայրենակիցներ,

Յատկապէս դիմում եմ Ֆէյսբուքեան օգտատէրերին ու լրատւամիջոցների ներկայացուցիչներին։

Հասկանում եմ, որ 21-րդ դարն է, ու տեղեկատւական տեխնոլոգիաները մեծ հնարաւորութիւններ են տալիս, բայց խմդրում եմ, պէտք չէ ինֆորմացիան հրապարակել, ու դրանով օգնել թշնամուն: Այն ինչը կարելի է հրապարակել, Պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակում է, դրանից աւելի որեւէ բան ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ: Ես հասկանում եմ, որ հիմա բոլորդ հեռախօսը ձեռքներիդ զանգում էք ձեր ծանօթ-անծանօթներին ու հարցնում սահմանում տիրող իրավիճակը: Խնդրում եմ՝ մի՛ արէք, ՄԻ՛ ԶԱՆԳԷՔ, քանի որ դրանով ակամայից իմացնում էք թշնամուն բաներ, որ գաղտնի են։ Եթէ անգամ զանգում էք, մի՛ տւէք ռազմական բնոյթի հարցեր: Ինչպէս չէք հասկանում, որ այդ ձեր ամէն հարց ու պատասխանը մի կարեւոր գաղտնի ինֆորմացիա է: Հասկացէ՛ք, ամէն մի բառն ու նախադասութիւնը կարեւոր է, ու կեանքի եւ մահւան պատճառ կարող է դառնալ:

Զինւորներ ջան, գոնէ դուք հասկացէ՛ք իրավիճակի լրջութիւնը. մի պատասխանէք հարցերին, մի սրէք իրավիճակը… Մի՛ օգնէք թշնամուն:

Աղբիւրը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանի դիմադարանի (ֆէյսբուք) էջ։