Աղբիւր՝ www.tert.am

 

ՀՀ բնակչութեան ընթացիկ հաշւառմամբ, 2015թ. յուլիսի 1-ի դրութեամբ ՀՀ մշտական բնակչութեան թուաքանակի ցուցանիշը կազմել է 3 մլն 5 հազ. 500 մարդ, այդ թւում քաղաքայինը` 1 մլն 910 հազ. 600 եւ գիւղականը` 1 մլն 94 հազ. 900 մարդ:

2014թ-ի համեմատ ՀՀ մշտական բնակչութիւնը պակասել է 4 հազ. 300 մարդով, որից 1300-ը քաղաքային բնակչութիւնից, իսկ 3000-ը՝ գիւղական: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է ԱՒԾ-ից, 2015թ. յունուարի 1-ի համեմատ մշտական բնակչութեան թուաքանակը 5100-ով, ինչը ձեւաւորուել է միգրացիայի բացասական մնացորդի (-9.2 հազ.մարդ) բնական հաւելաճին (4.1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշուին: