Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ  ԱԳՆ   Էդուարդ Նալբանդեանը ողջունել է Վիեննայում   5+1   եւ   Իրանի միջեւ   ձեռք բերուած համաձայնութիւնը`  Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ   այն անուանել կարեւոր ձեռքբերում:    Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդիւնքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերուած համաձայնութիւնը։ Երկար սպասուած այս պայմանաւորուածութիւնը կարեւոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունութեան եւ համագործակցութեան ամրապնդման։ Լիայոյս ենք, որ դա յաւելեալ խթան կը հանդիսանայ՝ Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար,  յայտարարել է Էդուարդ Նալբանդեանը:

Վիեննայում աւարտուած քննարկումները եղել են արդիւնաւէտ: Շուրջ երկու տարի ընթացող բանակցութիւնների արդիւնքում հնարաւոր է եղել համաձայնութեան հասնել 5+1  եւ  Իրանի միջեւ, ինչը միջազգային վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները բնութագրում են պատմական: