Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարը ահայաստանեան այցի շրջանակներում Երեւանի Կապոյտ մզկիթում հանդիպել է Հայաստանի մի խումբ իրանագէտների, պարսկերէն լեզուի ուսուցիչների, թարգմանիչների եւ համալսարանների իրանագիտութեան ճիւղի դասախօսների հետ:

Հանդիպման ժամանակ Ջաննաթին ասել է. «Իրանն ու Հայաստանը շուրջ 900 տարի գոյկատեւել են որպէս մէկ երկիր եւ շարունակել են իրենց քաղաքական ու հասարակական կեանքը : Երկու երկրները մշտապէս ունեցել են  մշակութային  յարաբերութիւններ»:

«Իրանական ու հայկական աւանդական երաժշտութիւնները այնքան նման են իրար, որ երբեմն դժուար է լինում որոշել դրանց հայկական կամ իրանական լինելը, քանզի դրանց արմատները նոյնն են». ասել է Ջաննաթին:

Նա նշել է, որ Մովսէս Խորենացու «Հայոց պատմութեան» եւ Հայաստանի պատմութեան մասին այլ գրքերը պատմական Իրանի մասին բազմաթիւ հետաքրքիր տեղեկութիւններ են պարունակում, որոնցից շատերը դեռ չեն թարգմանուել:

Ջաննաթիի խօսքերով, յատկապէս Արշակունեաց շրջանի մասին հայկական պատմական աղբիւրներում պահպանուած տեղեկութիւնները եզակի են եւ անհրաժեշտ է դրանք ամբողջութեամբ թարգմանել:

Անդրադառնալով 5-րդ դարի  հայկական աղբիւրներում Աժդահակի, Ռոստամի եւ նման այլ առասպելական հերոսների վերաբերեալ յիշատակումներին, Ջաննաթին ասել է. «Յաճախ հայ կերպարները յայտնուել են  պարսկական գրական ստեղծագործութիւնների մէջ: Դրաոնցից ամենայայտնին «Խոսրով եւ Շիրին» պօէմում Շիրինի կամ Անուշի կերպարն է»:

Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի խօսքերով, մշակութային յարաբերութիւնների բնագաւառում կայացած համաձայնութիւնները երկու երկրի յարաբերութիւնների ընդլայնման հարցում կարեւոր  նշանակութիւն ունեն:

Հանդիպման ժամանակ ելոյթ ունեցան նաեւ իրանագէտներ:

Հանդիսութեան աւարտին Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի ստորագրութեամբ պատուոգրեր յանձնուեցին 14 իրանագէտների եւ պարսկերէն լեզուի հայ ուսուցիչների: