Աղբիւր՝ www.yerkir.am

 

ԱՄՆ-ը ցաւում է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհւածների համար: «Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում. հակամարտութիւնը չի կարելի կարգաւորւել ուժի կիրառմամբ»,- մեկնաբանելով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադէպերը` ասել է ԱՄՆ պետքարտուղարութեան մամուլի քարտուղար Մարի Հարֆը:

«Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հրաժարւել ուժի կիրառումից: Խնդիրը կարող է լուծւել միայն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: