Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել նորաբաց կայքի շնորհանդէսը, որը ներկայացնում է Հայաստանն ու հայերին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Կայքում տեղադրուած են Հայաստանի ազգային եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութեան արխիւներում պահուող փաստաթղթեր, որոնք ներկայացնում են հայ-ֆրանսիական յարաբերութիւնները, նաեւ Հայոց ցեղասպանութեանն առնչուող նիւթեր, որոշ նիւթեր հրապարակւում են առաջին անգամ: 6 բաժիններում տեղեկութիւններ են՝ ինչպէս նախապատերազմեան, այնպէս էլ պատերազմի տարիներին ու դրան յաջորդող ժամանակաշրջանի դէպքերի ու երկու երկրների յարաբերութիւնների մասին:

Կայքը ստեղծուել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով: Առաջին աշխարհամարտի ընթացքում նաեւ Հայոց ցեղասպանութեան մասին նիւթերին է առանձին էջ յատկացուած:

Կայքն առայժմ միայն ֆրանսերէն է, բայց նախատեսւում են նաեւ անգլերէն ու հայերէն տարբերակները:

Կայքի նիւթերի համալրման աշխատանքը շարունակւում է, պատասխանատուներն ասում են, որ կ'ընդգրկուեն փաստաթղթեր նաեւ այլ երկրների արխիւներից: