Աղբիւր՝ www.yerkir.am

 

Freedom House իրաւապաշտպան կազմակերպութիւնը հրապարակել է «Անցումային փուլի երկրներ-2015» ամենամեայ զեկոյցը, որում վերլուծւում է իրավիճակը տարբեր շրջանների 29 երկրներում՝ Կենտրոնական Եւրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա. յայտնում է contact.az-ը:

Կազմակերպութիւնը երկրներում առկայ իրավիճակն գնահատում է 7 առանցքային ցուցիչներով (ընտրական գործընթացը, քաղաքացիական հասարակութեան վիճակը, մամուլի ազատութեան աստիճանը, կոռուպցիայի մակարդակը, կառավարման որակը եւ այլն): Գնահատական է տրւում 7 բալանոց սանդղակով, 7-ն ամենավատ միաւորն է։

Այսպիսով՝ Ադրբեջանը ստացել է 6,75 միաւոր: Նշւում է, որ երկում վատացել է իրադրութիւնը քաղաքացիական հասարակութեան եւ դատական ոլորտներում:

Ռուսաստանը ստացել է 6,46 բալ, Վրաստանը՝ 4,64: Հայաստանի միաւորն է 5,36-ը: