Աղբիւր՝ www.hyeli.com

 

Արցախում սկսւել է առաջին հայ-իրանական համատեղ վաւերագրական-գեղարւեստական ֆիլմի նկարահանումները, որը կոչւում է «Եւա»: Ֆիլմի ռեժիսորն է Անահիտ Աբադը, այս մասին յայտնում է Panorama.am-ը:

Ֆիլմի պրոդիւսեր Բէյրուզա Պակնահադայի խօսքով, ֆիլմը համամարդկային նիւթ է պարունակում իր մէջ եւ ֆիլմի վրայ աշխատողները ջանում են, որպէսզի այն ցուցադրվւ ոչ միայն Իրանում եւ տարածաշրջանում, այլ դուրս գայ միջազգային կինոշուկայ, ինչպէս նաեւ մասնակցի միիջազգային կինոփառատօններին:

Ֆիլմի նկարահանմանը նախորդել են երկամսեայ նախապատրաստական աշխատանքներ, որին մեծապէս նպաստել են թէ ԼՂՀ իշխանութիւնները եւ թէ բնակչութիւնը: Անահիտ Աբադը հաւաստում է, որ բոլոր տեխնիկական հարցերը օպերատիւ լուծում են ստանում, նկարահանման հրապարակները տեխնիկապէս լաւ հագեցւած են, ոչ մի խնդիր չկայ աշխատանքում:

Ֆիլմում ընդգրկւել են ինչպէս արհեստավարժ, այնպէս էլ սիրողական մակարդակի դերասաններ: Գլխաւոր դերերից մէկը վստահւել է հայաստանի վաստակաւոր դերասաններից մէկին՝ Էլինա Աղամեանին: Իսկ ֆիլմում հանդէս եկող երեխաները ընտրւել են հարիւրաւոր դպրոցականներից:

Ֆիլմն ամբողջութեամբ նկարահանւելու է լեռնային Ղարաբաղում, մասնաւորապէս Ստեփանակերտում, Շուշիում, Քարինտակ գիւղում, 13-րդ դարում կառուցւած Դադիվանքի տարածքում, Մարտակերտում եւ այլ վայրերում: Նկարահանման աշխատանքները ֆիլմի պատասխանատուները նախատեսում են աւարտել 2 ամսից: