Աղբիւր՝ www.armenianradio.am

 

«Իրանի եւ Հայաստանի միջեւ հիւպատոսական փոխըմբռնման յուշագրի ստորագումը երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն ուղղուած դրական քայլ է գնահատւում».- ասել է Իրանագէտ՝ Վարդան Ոսկանեանը:

«Եթէ յուշագրի ստորագումն աւարտուի երկու երկրի միջեւ վիզային ռեժիմի վերացմամբ, ապա կարելի է այն արդիւնաւէտ քայլ համարել».- անդրադառնալով Իրան-Հայաստան քաղաքական չափազանց լաւ յարաբերութիւններին, ասել է Վարդան Ոսկանեանը՝ Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների թղթակցին տուած զրոյցում:

«Որեւէ կասկած չի կարող լինել առ այն, որ Հայաստանի, Իրանի, ողջ տարածաշրջանի համար ՀՀ-Իրան երկաթգիծը կարեւորագոյն նշանակութիւն ունի: Նման երկաթգծի գործարկումը եւ դրա շուրջ աշխատանքներ սկսելը պարզապէս զրոյացնելու է ՀՀ-ն շրջափակելու թուրք-ադրբեջանական բոլոր ջանքերը, այսինքն` այդ փորձերը դառնալու են անիմաստ: Այս առումով երկաթգիծը Հայաստանի համար շրջափակումից դուրս գալու ելք է»,- ասել է Վարդան Ոսկանեանը:

Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից եւ տարածաշրջանի գլխաւոր երկներից է համարւում, Ոսկանեանն աւելացրել է.- «Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցութիւն ստեղծելու նախագծի ապարդիւն լինելու մասին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի խօսքերը նրա անձնական կարծիքն է եղել եւ Հայաստանի հզօրացումը շահեկան է նաեւ Ռուսաստանի համար»: