Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երեւանի Կապոյտ մզկիթն այս տարի նշում է իր կառուցման 250-ամեակը եւ այս կապակցութեամբ մի խումբ հայաստանցի աշակերտներ ծաղիկներ ցանեցին մզկիթի շրջափակում:

Ըստ Երեւանից Իրանի Ռադիօ-հեռուստատեսութեան հաղորդման, այս միջոցառման ժամանակ Երեւանի քաղաքապետարանի նուիրած 250 ծաղիկները ցանուեցին Կապոյտ մզկիթի բակում: Յիշեալ աշակերտները ներկայացնում էին Հայաստանի տարբեր դպրոցները:

7000քմ տարածութեամբ Կապոյտ մզկիթը կառուցուել է Զանդիյէի թագաւորութեան շրջանի աւարտին, Երեւանի իշխան Հոսեյն Ալի Խանի միջոցով:

Մզկիթի գմբէթի սալիկների կապոյտ գոյնի պատճառով այս սուրբ վայրը յայտնի է դարձել Կապոյտ մզկիթ անունով: