Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայ եւ օտարերկրեայ տիկնիկային թատրոնների դերասանները Հայաստանում յունիսի 1-ին կազդարարեն «Տիկնիկները յանուն խաղաղութեան եւ միջմշակութային երկխօսութեան» համաշխարհային երթի մեկնարկը։
Հ.Հ.-ի մշակոյթի նախարարութեան աշխատակազմի ժամանակակից արուեստի գլխաւոր մասնագէտ Լիլիա Նիկոյեանը, նշել է, որ «Տիկնիկները յանուն խաղաղութեան եւ միջմշակութային երկխօսութեան» համաշխարհային երթը տեղի կունենայ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մշակութային ծրագրերի շրջանակում:
Նպատակն է համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացնել համամարդկային արժէքներին` բարեկամութիւնը, մարդասիրութիւնը եւ մասնաւորապէս դատապարտել ոճրագործութեան բոլոր ձեւերը, ասել է Լիլիա Նիկոյեանը։
ԻՒՆԻՄԱ-ի հայաստանի ներկայացուցչութեան նախագահ Արմէն Սաֆարեանն ասել է, յունիսի 3-ին մայրաքաղաքի կենտրոնում տնկուելու է աշխարհում միակ խաղաղութեան ծառը հինգ մայրցամաքներից բերուած հողով ու ջրով։
ԻՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամեայ յոբելեանի առթիւ հայ տիկնիկային եւ մշակութային գործիչներին միանալու են տարբեր երկրների տիկնիկային գործիչներ՝ մասնակցելու համաշխարհային երթի մեկնարկին: Եւ միջոցառումների շրջանակում հանդէս ենք գալու հռչակագրով՝ հրաւիրելով մեր կազմակերպութեան 95 անդամներին միանալու մեր խաղաղասիրական կոչին, նշել է Արմէն Սաֆարեանը:
Նա յաւելել է, որ երթին մասնակից տարբեր ազգերի ներայացուցիչ տիկնիկային արուեստի գործիչներ կը ներկայացնեն իրենց ազգերի մշակոյթը:
«Տիկնիկները յանուն խաղաղութեան եւ միջմշակութային երկխօսութեան» համաշխարհային երթի այս տարուայ Ծրագիրը Հայաստանում կեզրափակուի սեպտեմբերի 21-ին՝ Հ.Հ.-ի անկախութեան օրը, երբ աշխարհում միաժամանակ նշւում է Խաղաղութեան միջազգային օրը։