Աղբիւր՝ www.hyeli.com

 

Սփիւռքի նախարարութիւն ծրագրերի մէջ են մտնում սփիւռքահայերի՝ այդ թւում իրաքահարերի եւ սիրիահայերի ինտեգրման խնդիրները: Այս մասին երէկ, մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախարարութեան կողմից 2014թ. մայիսից մինչեւ 2015թ. մայիսը իրականացւած աշխատանքներն՝ ասել է սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:

«Սիրիայից Հայաստան ժամանել են 12-15 հազար հոգի, որոնցից 12 հազարն այսօր հաստատւել են Հայաստանում, որոնց աշխատանքի, բնակարանային վարձի, ամառային հանգստի, երեխաների ուսման եւ ուսանողների վարձի խնդիրներն ամբողջութեամբ կազմակերպւում են անվճար: Համալսարանի ուսանողների 420 հոգու վարձը տալիս է պետութիւնը, բարեգործական ընկերութիւնները եւ Գիւլբեկնեան հիմնարկութիւնը»,-նշել է նախարարն՝ աւելացնելով, առողջպահական ծառայութիւնները նրանց համար իրականացւում են պետպատւերի շրջանակներում:

Խօսելով այսօր Սիրիայում տիրող իրավիճակից՝ նա նշել է, վերջին տասը օրւայ ընթացքում արդէն 250 հոգի եկել են եւ նախարարութիւնը կառավարաութեան հետ միասին նախագահի յանձնարարութեամբ պատրաստ է նրանց հարցերը կարգաւորել՝ կապւած բնակարանների վարձակալութեան, ուսման եւ առողջապահական խնդիրների հետ:

«Սիրիայում մնացածներից մի հատւածը որոշում ընդունեց աւելի խաղաղ շրջաններ տեղափոխւել, միւս հատւածն էլ չի ուզում հեռանալ, դա իրենց որոշելիքն է, նրանց էլ տեղում պէտք է կարողանանք օգնել: Այնտեղ գործում է «Շտապ օգնութիւն» կոչւող ծառայութիւնը, այնտեղ են մեր երեք հոգեւոր կառոյցների ղեկավարներն են, մեր երեք դասական կուսակցութիւնների ներկայացուցիչներն են: Նրանք դարձել են մոբիլ խումբ եւ ամէն հարցում փորձում են օգնել դժւարութեան մէջ յայտնւած մեր հայրենակիցներին»,-ասել է Հ. Յակոբեանը:

Լրագրողի հարցին՝ թէ ինչ փուլում է գտւում «Նոր Հալէպի» թաղամասի կառուցումը՝ սփիւռքի նախարարը պատասխանել է, որ «Նոր Հալէպը» կառուցում, նախաձեռնում եւ կազմակերպում են սիրիահայերը, պետութիւնն ընդամէնը օգնում է նրանց՝ այս կամ այն հարցը լուծելու համար. «Իրենք մեզնից խնդրել են հողամաս, ճարտարապետական, գծագրական աշխատանքներ, այդ հարցերը լուծւած են: Բոլոր գումարները կուտակւում են իրենց հաշւէհամարաի վրայ, իրենք են որոշելու երբ կկառուցեն, ով քանի քառակուսի մետրի վրայ կապրի: բայց որ 600 հոգի դիմել են, դա յստակ է»: