Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Դիարբեքիրում` Տիգրանակերտում բացուելիք հայկական դպրոցներում հայերէն դասաւանդելու գիտելիք ստանալու նպատակով մի քանի ամիս է` Հայաստանում են 2 երիտասարդներ: Այս մասին ասել է Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հետ հանդիպմանը:

Ի դէպ, Սփիւռքի նախարարը մրցանակ եւ հազար դոլար պարգեւավճար է յանձնել Արգենտինայի Մխիթարեան վարժարանի ներկայացուցչին: Վերջինս նշել է, որ վարժարանում հայերէն սովորելը մի քանի տարի է, ինչ պարտադիր է բոլոր աշակերտների համար, այդ թւում՝ այլազգի:

Սփիւռքի ներկայացուցիչներին նախարարն առաջարկել է սկսել նոր շարժում. Ցեղասպանութիւնն ընդունած երկրների ղեկավարները պէտք է պաշտպանեն այդ երկրներում աւանդ ներդնող, հարկ վճարող իրենց հայազգի քաղաքացիների իրաւունքները, որոնք ոտնահարում է Թուրքիան: Այսուհետ նաեւ, ըստ նախարարի, պէտք է Հայոց ցեղասպանութեան տարելիցները յատուկ ձեւով հաշուարկուեն:

«Չգիտեմ Սփիւռքն ու մեր պետական յանձնաժողովը կ'ընդունեն, թէ ոչ՝ մենք ասելու ենք 100+1, 100+2, չենք ասելու 102-րդ տարելից»,- ասել է նախարարը: