Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայաստան էներգակիրների արտահանման համար նախ անհրաժեշտ է ճանապարհներ կառուցել. աւտոմայրուղիներ կամ երկաթուղի: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Հ.Հ.-ում Ի.Ի.Հ.-ի դեսպան Մոհամմեդ Ռէիսին՝ անդրադառնայով հարցին, կարո՞ղ է, արդեօք, Հայաստանը միջուկային խնդրի վերջնական կարգաւորումից յետոյ իրանական էներգակիրները դէպի Եւրոպա փոխադրելու ճանապարհին տարանցիկ երկիր դառնալ:
Երբ վերջնական համաձայնութեան գանք «5+1» խմբի երկրների հետ, Իրանի տնտեսութիւնում լուրջ առաջընթաց տեղի կ'ունենայ: Եւ այդ ժամանակ Հայաստանի հետ յարաբերութիւնները, յատկապէս՝ տնտեսական ոլորտում, աւելի կբարելաւուի, այդ թւում՝ ճանապարհաշինութեան բնագաւառում: Մենք համաձայնութիւններ ունենք, եւ այդ նախագծերի հետ կապուած քննարկումներ են անցկացւում, նշել է Մոհամմեդ Ռէիսին:
Ինչ վերաբերում է իրանական միջուկային ծրագրի կարգաւորման հեռանկարներին. դեսպանն ընդգծել է, որ դրա համար ժամանակ է հարկաւոր: Հնարաւոր է՝ յունիսի վերջին համաձայնութիւն ձեռք բերուի, կարծիք է յայտնել Իրանի դեսպանը: