Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Լ.Ղ.Հ.-ի Կ.Ը.Յ.-ի նախագահ Սրբուհի Արզումանեանը Ստեփանակերտում հրաւիրուած ասուլիսում քիչ առաջ հրապարակեց Ա.Ժ.-ի համամասնական ընտրակարգով քուէարկութեան արդիւնքները։

Այսպիսով, ըստ նախնական արդիւնքների` խորհրդարանում կը լինի 5 կուսակցութիւն։ «Ազատ հայրենիք կուսակցութիւնը» ստացել է ընտրութեանը մասնակցածների ձայների 47.35%-ը, «Ազգային ժողովրդավարական կուսակցութիւնը»` 19.01%-ը, «Հայ յեղափոխական դաշնակցութիւնը»` 18.81%-ը, «Շարժում 88-ը»` 6.93%, «Ազգային վերածնունդը»` 5.38%-ը։

Վերջնական արդիւնքները Կ.Ը.Յ.-ն կը հրապարակի 7 օրից։ Այսպիսով, Լ.Ղ.Հ.-ի Ա.Ժ.-ում կը լինի երկու նոր ուժ` «Շարժում 88-ը» եւ «Ազգային վերածնունդը»։ Երկու կուսակցութիւն դուրս է մնում, դրանք են` Կոմկուսը եւ «Խաղաղութիւն եւ զարգացումը»։