Աղբիւր՝ www.yerkir.am
Այսօր (03.05.2015) Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում խորհրդարանական ընտրութիւններ են:
Ընտրատեղամասերը բացուել են 11 ընտրատարածքների 279 ընտրատեղամասերում: Ի դէպ, Երեւանում եւս ընտրատեղամաս կայ` ԼՂՀ ներկայացուցչութեան շէնքը:
Արցախի Ազգային ժողովի 33 մանդատից 22-ը համամասնական ընտրակարգով ընտրուածների համար է, 11-ը՝ մեծամասնական:
Ընտրութիւններին մասնակցում են ՀՅԴ-ն, «Շարժում-88»-ը, «Խաղաղութիւն եւ զարգացում», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Ժողովրդավարական, «Ազգային վերածնունդ», «Ազատ հայրենիք» կուսակցութիւնները:
Ընտրացուցակներում ընդգրկուած է 101.653 ընտրող:
Ի դէպ դիտորդական առաքելութեամբ Արցախ են ժամանել օտարերկրեայ 101 դիտորդ, ինչպէս նաեւ` արտասահմանեան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` լուսաբանելու խորհրդարանական ընտրութիւնները:
Ընտրութիւնների ընթացքի վերաբերեալ Արցախում Yerkir.am-ի թղթակիցը մանրամասներ կը հաղորդի ողջ օրուայ ընթացքում: