Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայաստանի սահմանապահ եւ սահմանամերձ գիւղերը ռազմավարական մեծ նշանակութիւն ունեն մեր երկրի համար, սակայն այսօր այդ գիւղերն ունեն բազմաթիւ խնդիրներ. ցայսօր էլ գնդակոծւում են Հայաստանի, մասնաւորապէս` Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը, շատ ցածր է ծնելիութիւնը, գիւղերը դատարկւում են երիտասարդներից, անմխիթար են կրթական, մշակութային օջախների վիճակը, գրեթէ իւրաքանչիւր ընտանիք գտնւում է սոցիալապէս ծանր վիճակում:

Ելնելով այս ամէնից` Հ.Օ.Մ.-ի Հայաստանի Շրջանային վարչութիւնը, լաւատեղեակ լինելով եւ յաւելեալ ուսումնասիրելով սահմանապահ եւ սահմանամերձ գիւղերի հիմնախնդիրները, նախաձեռնել է «Սահմանապահ եւ սահմանամերձ գիւղերի օժանդակութիւն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել գիւղերի շէնացմանը եւ սահմանների պաշտպանութեան ամրապնդմանը, հնարաւորինս աջակցել գիւղացու արժանապատիւ ու ապահով կեանքին, դառնալ  նրա հոգսերի կիսողը:

Հ.Օ.Մ.-ի Հայաստանի Շրջանային վարչութիւնը հրատապ եւ առաջնահերթ համարելով ծրագիրը, որի իրականացման համար ձեւաւորուել է յանձնախումբ, ակնկալում եւ կարեւորում է Հայաստանի եւ աշխարհասփիւռ հայութեան մասնակցութիւնը ծրագիրն համատեղ ջանքերով իրագործելու համար:

Ծրագրի իրականացման նպատակով բացուել է յատուկ հաշուեհամարներ՝ սահմանամերձ եւ սահմանապահ գիւղերի օժանդակութեան նպատակով, որի միջոցով Դուք կարող էք կատարել Ձեր բարեսիրական եւ բարեգործական նուիրատուութիւնները:

Վստահ ենք, որ Ձեր նուիրաբերած իւրաքանչիւր լումայ կը ծառայի յանուն ամուր սահմանի, յանուն ուժեղ հայրենիքի:

 
Bank name: HSBC Bank Armenia cjsc
Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22
Beneficiary name: Armenian Relief Society NGO
Beneficiary account number: 001-031350-102 USD 001-031350-003 AMD
Purpose of transaction: Charity
_________
 
Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) Բանկ Հայաստան ՓԲԸ
Երեւան, Հայաստան
Ստացողի անուն: Հայ Օգնութեան Միութիւն
Ստացողի հաշուեհամար: 001-031350-102 USD 001-031350-003 AMD
Վճարման նպատակը: Բարեգործութիւն
Հայ Օգնութեան Միութեան Հայաստանի Շրջանային վարչութիւն
Հայաստան, Երեւան 001, Նալբանդեան փող. 116/24
հեռ. (374 10) 56-75-13
 
e-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։