Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարեանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանեանը եւ յանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինեանն ու Ռազմիկ Զոհրաբեանը փետրուարի 26-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հ.Հ.-ի արտակարգ եւ լիազօր նորանշանակ դեսպան Արտաշէս Թումանեանի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական յարաբերութիւններին վերաբերող հարցեր: Արտաշէս Թումանեանը խօսել է Իրանում Հ.Հ.-ի դեսպանութեան միջոցով երկու երկրների փոխգործակցութեան զարգացմանն ուղղուած ծրագրերից:

Արտակ Զաքարեանը նորանշանակ դեսպանին յաջողութիւն է մաղթել իր պատասխանատու առաքելութեան մէջ եւ նշել, որ Ա.Ժ.-ի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնութիւններում, յատկապէս խորհրդարանական յարաբերութիւնները զարգացնելու եւ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու առումով:

Հանդիպման ժամանակ քննարկուել են նաեւ խորհրդարանական համագործակցութեանը, հումանիտար, մշակութային ոլորտներին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: