Աղբիւր՝ www.armenianradio.am
Իրանցի մի տնտեսագէտ մատնանշելով այն կէտը, որ բնակարանաշինութեան ոլորտի իրանցի ներդրողները տնտեսական անվտանգութեան են ձգտում ասաց, այս օրերին իրանցի ներդրողների ուշադրութեան կենտրոնում է յայտնուել Հայաստանում բնակարանաշինութեան ոլորտը:
Մոհամմեդ Ալի Փուրշիրազին Ի.Լ.Ն.Ա. լրատուական գործակալութեան հետ զրոյցում տեղեկացրեց բնակարանաշինութեան ոլորտում Հայաստանի հետ իրանցի ներդրողների խմբային համաձայնագրի կնքման մասին:
Բնակարանաշինութեան ոլորտի այս փորձագէտը նաեւ անդրադառնալով բնակարանաշինութեան նախագծերում իրանցի ներդողների մասնակցութեան համար Թուրքիայի կողմից իրականացուող ծաւալուն քարոզչութեանն ասաց. «Թէեւ մեծ քարոզչութիւն է իրականացւում, սակայն մինչ օրս իրանցի սակաւաթիւ ներդրողներ են այդ կապակցութեամբ ցանկութիւն արտայայտել»:
Նա ի դէպ աւելացրել է, որ այս քարոզչութիւնը նորութիւն չէ եւ Թուրքիան 15 տարի է ինչ ձգտում է ներգրաւել իրանցի ներդրողների: