Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայաստանում Ի.Ի.Հ.-ի դեսպանութիւնը կազմակերպել էր նկարների եւ շարադրութիւնների մրցոյթ՝ նուիրուած Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակի 36-րդ տարեդարձին: Հայ եւ իրանցի դպրոցականներն իրենց շարադրութիւններում եւ նկարներում ներկայացրել էին երկու երկրներն իրենց պատկերացմամբ:
«Իրանը եւ Հայաստանը իմ աչքերով» մրցոյթին մասնակցել են Երեւանի եւ մարզերի՝ 10 դպրոցների աւելի քան 100 աշակերտ, ովքեր սովորում են պարսկերէն: Հայ երեխաները նկարել են Իրանը, իսկ իրանցի երեխաները՝ Հայաստանն իրենց պատկերացմամբ, նշել է Հայաստանում Ի.Ի.Հ.-ի դեսպանութեան մշակոյթի կցորդ Մաջիդ Մեշքին: Նա ողջունել է այս քայլ եւ աւելացրել՝ առաջին անգամ է, որ նման միջոցառմանը մասնակցում են երկու երկրի երեխաները:
Նա նաեւ նշել է, որ նախատեսւում է անցկացնել տարբեր միջոցառումներ, նուիրուած Իրանի իսլամական յեղափոխութեանը:
«Իրանը եւ Հայաստանն իմ աչքերով» մրցոյթի արդիւնքներն ամփոփուեցին յունուարի 31-ին Երեւանի Կապոյտ մզկիթում:
Մրցոյթի ժիւրիի որոշմամբ՝ լաւագոյն շարադրութիւն մրցանակը ստացաւ Վարսենիկ Պօղոսեանը, իսկ լաւագոյն նկարի համար՝ Ֆաթիմա Մուհամմադին: