Աղբիւր՝ www.yerkir.am

 

Միջազգային յայտնի «Freedom House» կազմակերպութիւնը հրապարակել է իր հերթական՝ «Ազատութիւնը՝ աշխարհում - 2015» խորագրով զեկոյցը: Այն տեղադրուած է կազմակերպութեան պաշտօնական կայքում:

Զեկոյցում ասւում է, որ Լ.Ղ.Հ.-ն առաջ է անցնում Ադրբեջանից իրաւունքների եւ ազատութիւնների վարկանիշով:

Զեկոյցի համաձայն՝ Լ.Ղ.Հ.-ն 5 բալ է ստացել (7 բալային սանդղակում, որտեղ 1 բալը նշանակում է  ազատութեան առաւելագոյն դրսեւորում, 7-ը՝ նուազագոյն): Իսկ Ադրբեջանը ստացել է 6 բալ: