Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Գլխաւորելով մի պատուիրակութիւն Երեւան է ժամանել Իրանի արտգործնախարարը:
Մուհամմեդ Ջաւադ Զառիֆը Հ.Հ.-ի արտգործնախարար՝ Էդուարդ Նալբանդեանի պաշտօնական հրաւէրով երկուշաբթի երեկոյեան երկօրեայ այցով ժամանել է Երեւան:
Իրանի արտգործնախարարը հանդիպումներ կ'ունենայ Հ.Հ.-ի նախագահ՝ Սերժ Սարգսեանի, վարչապետ՝ Յովիկ Աբրահամեանի, Ազգային ժողովի նախագահ՝ Գալուստ Սահակեանի եւ արտգործնախարար՝ Էդուարդ Նալբանդեանի հետ:
Երեքշաբթի օրը, կայանալու է Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարների մամլոյ համատեղ ասուլիսը: