Աղբիւր՝ www.yerkir.am

 

Պ.Ն.-ի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականութիւնը սեփական զինուորների ու նրանց հարազատների հանդէպ:

Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատուածում, իսկ Արցախի հարաւում մէկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զաւակները ոչ միայն զոհւում են, այլ նաեւ անարգւում սեփական ղեկավարութեան կողմից»: