Աղբիւր՝ www.yerkir.am
Երեւանի «Սուրբ Աստուածամայր» բժշկական կենտրոնի տնօրէն Նիկոլա Դալլաքեանի տեղեկացմամբ` յունւարի 18-ի երեկոյեան վեց ամսական Սերեօժա Աւետիսեանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Յունուարի 19-ին` ժամը 17:02-ին, երեխայի մօտ արձանագրուել է կենսաբանական մահ: Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագէտների կողմից ձեռնարկուած վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմէջ միջոցառումներին` ցուցանիշները բարելաւել չի յաջողուել, զարգացել է սրտանթային, թոքային, երիկամային անբաւարարութիւն, անդառնալի փոփոխութիւններ են տեղի ունեցել, որոնք յանգեցրել են մահուան: