Աղբիւր՝ www.yerkir.am
Լ.Ղ.Հ.-ի Պ.Ն.-ի մամուլի ծառայութիւնը յայտնում է, որ, Պ.Բ.-ի օպերատիւ տուեալների համաձայն, յունուարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թւում` 60 եւ 82 մմ.-ոց ականանետերից եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուել է աւելի քան 5000 կրակոց:
Հակառակորդի ակտիւութիւնը ճնշելու համար Պ.Բ.-ի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողութիւնների, որի արդիւնքում շարքից հանուել է ադրբեջանական զինուժի առնուազն երեք զինծառայող: Ըստ հաւաստի աղբիւրների` սպանուածներից մէկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպայ Էլդար Մամեդովն է, իսկ միւսների տուեալները ճշտւում են:
Հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկարութեամբ Պ.Բ.-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահօրէն կատարել իրենց առջեւ դրուած մարտական խնդիրները եւ անհրաժեշտութեան դէպքում իրականացնում զսպիչ գործողութիւններ:
Աղբիւր՝ www.yerkir.am
Times.am-ի տեղեկութիւններով, սակայն, մարտական գործողութիւնների ընթացքում զոհուել են նաեւ Լ.Ղ.Հ.-ի պաշտպանութեան բանակի երկու պայմանագրային զինծառայողներ։ Նրանցից առաջինը զօրակոչուել էր Հադրութի, երկրորդը` Մարտունու զինկոմիսարիատներից։