Աղբիւր՝ www.yerkir.am
Շաբաթ՝ 2015 թուականի յունուարի 3-ին, «Կոմիտաս»-ի անուան կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ վերջին հրաժեշտը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի:
Ներկայ էին Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանը, Ա.Ժ.-ի նախագահ Գալուստ Սահակեանը, Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանը, պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, Վահան Յովհաննիսեանի մտերիմները, կուսակից եւ ոչ միայն կուսակից ընկերներ, բարեկամներ, մի շարք արուեստագէտներ եւ պարզապէս նրան ճանաչողներ: