Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Յունուարի 2-ի լոյս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, Պ.Բ.-ի հարաւային եւ արեւելեան ուղղութիւններով հակառակորդը ձեռնարկել է դիւերսիոն հետախուզական երկու գործողութիւն:

Այս մասին տեղեկացնում է Լ.Ղ.Հ.-ի Պ.Ն.-ի մամուլի ծառայութիւնը: Պ.Բ.-ի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկուած օպերատիւ գործողութիւնների արդիւնքում` հակառակորդը կորուստներ կրելով, յետ է շպրտուել իր ելման դիրքերը:

Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհուել են Պ.Բ.-ի զինծառայողներ Կարէն Սամուէլի Գրիգորեանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչեանը: Վիրաւորում է ստացել զինծառայող Վոլոդեա Գագիկի Յարութիւնեանը:

Լ.Ղ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհուած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Միջադէպի մանրամասները պարզելու համար տարւում է քննութիւն: