Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ռուսական Русская семерка կայքը Հայաստանը դասել է աշխարհի 6 հնագոյն երկրների շարքում:

Հայաստանի  պետականութեան պատմութիւնն ունի շուրջ 2500 տարի, թէպէտ դրանց արմատները պէտք է աւելի խորը փնտրել` Արմէ-Շուպրիայ թագաւորութիւնում (Ք. ա.12-րդ դար), որը, ըստ պատմիչ Բորիս Պիոտրովսկու, Ք.ա. 7-6-րդ դարերում վերածուել է սկիւթ-հայկական միութեան:

Նշւում է, որ հնագոյն Հայաստանը թագաւորութիւնների եւ պետութիւնների բազմագոյն կոնգլոմերատ է եղել, որոնք գոյութիւն են ունեցել միաժամանակ կամ փոխարինել են մէկը միւսին:  Ըստ  վերոնշայալ  կայքի ՝առաջին անգամ «Հայաստան» եզրոյթը տեսնում ենք պարսից արքայ Դարեհ Առաջինի Բեհիսթունեան արձանագրութիւնում, որտեղ նա այդպէս է անուանում Ուրարտուի տարածքում տեղակայուած պարսկական սատրապութիւնը: Աւելի ուշ Արաքս գետի յովտում առաջանում է Արարատեան թագաւորութիւնը, որի հիմքի վրայ էլ յետագայում ծագում են Ծոփքը, Փոքր Հայքն ու Մեծ Հայքը: Արդէն մ.թ.ա. 3-րդ դարից հայ ժողովրդի քաղաքական եւ մշակութային կեանքի կենտրոնը տեղափոխւում է Արարատեան դաշտավայր:

Հայաստանից բացի Русская семерка-ն որպէս միւս հինգ հնագոյն պետութիւններ նշում է Իրանը, Չինաստանը, Յունաստանը, Եգիպտոսը եւ Ճապոնիան: