Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Դեկտեմբերի 26-ին,   ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարէն Ճշմարիտեանը մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ  «Qatar Airways» եւ «Aegean Airlines» աւիաընկերութիւնները կը սկսեն դէպի Հայաստան չուերթները:

2015թ.-ից չուերթները կը վերականգնի նաեւ «Czech Airlines»-ը, որը տեխնիկական պատճառներով  Հայաստանի  հետ դադարեցրել էր աշխատանքը:  Բանակցութիւններ են տարւում  «Singapore Airlines»-ի եւ  աւստրալական «Qantas Airways» ընկերութիւնների հետ:

Միջպետական   մակարդակում   օդային փոխադրումներն արդէն ազատականացուել են  եւ գտնւում է բանակցութիւնների փուլում  6 երկրների հետ`  Ռուսաստան, Աւստրիա, Իրան, Իսպանիա, Թուրքմենստան, Իրաք,  եւ 4 պետութիւնների հետ՝ Իտալիա, Բուլղարիա, Իսրայէլ եւ Թաիլանդ: Իսկ բանակցութիւններն արդէն սկսուել են 11 պետութիւնների հետ՝   Քաթար, Քովէյթ, Նորւեգիա, Շուէդիա, Դանիա, Գերմանիա, Չեխիա, Ուկրաինա, Չինաստան, Սինգապուր եւ Կուբա: