Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Երեւանի գլխաւոր տօնածառի լոյսերը կը վառուեն դեկտեմբերի 22-ին, միաժամանակ՝ նաեւ քաղաքի ամբողջ գունային զարդարանքների լոյսերը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտնել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասեանը:
Նրա խօսքով, այս տարի մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների հրապարակներում մինչեւ դեկտեմբերի 31-ն Ամանորի մէկօրեայ միջոցառումներ կը կազմակերպուեն. ամէն համայնք՝ իր միջոցներով:
Տօնից անմասն չեն մնայ նաեւ առեւտրային եւ այլ կազմակերպութիւնները: Նրանց միջեւ յայտարարուել է մրցոյթ, եւ իր զբաղեցրած տարածքը լաւագոյնս զարդարած սեփականատէրը կը պարգեւատրուի քաղաքապետի կողմից:
Դեկտեմբերի 31-ին Երեւանի մետրօպոլիտենը կաշխատի մինչեւ գիշերը ժամը 3-ը: Իսկ Ամանորի միջոցառումների համար համայնքային բիւջէից յատկացուել է 48 միլիոն դրամ: