Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Արցախի Վանք գիւղում Գանձասարի եկեղեցու յարակից տարածքում գտնուող հոգեւոր ճեմարանի համար կառուցուած շէնքի հիման վրայ ճարտարապետ Արթուր Մեսչեանի նախագծումով ընթանում են Մատենադարանի շինարարական աշխատանքները:

Ըստ «Արցախփրես»-ի՝ շինարարական աշխատանքները իրականացնող «Վերանորոգում շինարարական տնտեսութիւն» Փ.Բ. ընկերութեան տնօրէն Արկադի Ծատրեանն ասել է, որ աշխատանքներն ընթանում են ծրագրի համաձայն եւ աւարտուելու են եկող տարուայ սեպտեմբերին:

Աւելացնենք, որ մի քանի օր առաջ Լ.Ղ.Հ.-ի Ազգային ժողովում տեղի ունեցած «Բիւդջէ-2015 թուական»-ի քննարկման ժամանակ Լ.Ղ.Հ.-ի Մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը յայտարարել էր, որ Արցախում կառուցուող Մատենադարանում հիմնականօրէն տեղակայուելու են Երեւանի Մատենադարանում պահուող ձեռագրերի կրկնօրինակները: