Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամեանը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգուելաշուիլուն է փոխանցել նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրը` 2015 թուականի ապրիլի 24-ին Երեւանում ներկայ գտնուելու Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը:
Մարգուելաշուիլին իր հերթին Հայաստանի նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները:
Երկօրեայ պաշտօնական այցի աւարտին վարչապետներ Աբրահամեանն ու Ղարիբաշուիլին նախաստորագրել են համաձայնագիր, որով երկու երկրների պետական սահմանի Սադախլօ-Բագրատաշէն անցման կէտի տարածքում Դեբեդ գետի վրայ նոր կամուրջ է կառուցուելու: Նրանք ստորագրել են նաեւ արձանագրութիւն, որ վերոնշեալ համաձայնագիրը կստորագրուի մինչեւ 2015 թուականը, եւ որ կամուրջը կը կոչուի «Բարեկամութեան»:
Վարչապետ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութիւնն այսօր վերադարձել է Երեւան: