Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հ.Հ.-ի էներգետիկայի փոխնախարարն ընդգծեց էներգիայի բնագաւառում Իրանի հետ այդ երկրի համագործակցութիւնների շարունակուելը:
Հ.Հ.-ի էներգետիկայի փոխնախարար Յովսէփ Եսայեանը կիրակի օրն ակնարկելով այդ երկրի կապուածութեանն Իրանի էներգիայի աղբիւրներին, ասաց. «Էներգիայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութիւնները շարունակւում են բնականոն ընթացքով»:
Եսայեանն աւելացրեց, որ համաձայն Իրանի հետ էներգիայի փոխանակման պայմանագրի Հայաստանը գազի ներկրման դիմաց Իրան է արտահանում էլեկտրա-էներգիայ:
Համաձայն Իրանի ու Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող պայմանագրի այդ երկիրը Իրանից մէկ խմ գազ ներկրելու դիմաց, Իրանին է տրամադրում Հայաստանում արտադրուած 3 կիլօվատ-ժամ էլեկտրա-էներգիայ: