Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստանի պանդոկների եւ այլ կացարանների մէջ տեղաբաշխուած ներքին զբօսաշրջիկների թիւը յունուար-սեպտեմբեր 2014-ին կազմել է 785,180 մարդ, ինչը 2013-ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով՝ 33.7 տոկոսով աւելի է:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան կողմից փոխանցւած տուեալներով՝ զբօսաշրջիկների 19.5 տոկոսը կամ 153,086 մարդ մեկնել է գործնական նպատակներով, 64.7 տոկոսը կամ 507,698 մարդ՝ հանգիստի եւ ժամանցի նպատակով, 10.6 տոկոսը կամ 83,514 մարդ՝ բուժման նպատակով:

Գործնական նպատակով մեկնողների թիւն աւելցել է 15.8 տոկոսով, հանգիստի եւ ժամանցի նպատակով մեկնողներինը՝ 44.1 տոկոսով, բուժման նպատակով մեկնողներինը՝ 53.1 տոկոսով: