Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ե.Տ.Մ. մտնելուց յետոյ էլ  Հայաստանը` Վրաստանի եւ Իրանի հետ առեւտրային կապերը կը շարունակի: Դեկտեմբերի 2-ին Ա.Ժ.-ի խորհրդարանում Ե.Տ.Մ.-ին Հայաստանի անդամակցութեան պայմանագրի նախագծի քննարկման ընթացքում, յայտարարել է Հ.Հ.-ի ֆինանսների փոխնախարար Սուրէն Կարայեանը եւ ընդգծել,  որ  Հայաստանը երրորդ երկրների հետ արդէն գործող առեւտրային պայմանագրերը չի վերանայելու:

Հայաստան-Վրաստան  առեւտրային կապերը  հասել են գործնական առաւելագոյնի:  Չնայած Վրաստանը ձգտում է Ե.Մ.-ին, իսկ Հայաստանը Ե.Տ.Մ.-ին:  Չեն տուժի նաեւ Իրան-Հայաստան առեւտրային կապերը,  նշել  է  Կարայեանը:

Հայաստանը կը պահպանի նաեւ Ե.Մ.-ի արտօնութիւնների ընդհանուր համակարգի (GSP) ռեժիմը, որով հնարաւորութիւն ունի Ե.Մ. արտահանել զգալի թուով ապրանքներ՝ զրօական եւ հարկային ցածր մաքսատուրքերով ասել է նա:  Տնտեսական համագործակցութեան համար ոչ մի խոչընդոտ չկայ, մենք այժմ էլ շարունակում ենք շատ ակտիւ համագործակցել եւ  պատրաստւում ենք իրականացնել խոշոր նախագծեր,  յաւելել է Կարայեանը: