Աղբիւր՝ www.yerkir.am
28 նոյեմբերի առաւօտեան` Երեւանի ժամանակով 8։00-ին, աւարտուեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնը, որի ժամանակ արձանագրուել է 12,399,500 Ա.Մ.Ն.-ի դոլար նուիրատուութիւն եւ նուիրատուութեան խոստում:
Յիշեցնենք, որ հեռուստամարաթօնի ողջ հասոյթը կուղղուի Վարդենիս-Մարտակերտ աւտօճանապարհի ամբողջական կառուցմանը:
Յատկանշական է, որ այս անգամ թէ՛ հեռուստամարաթօնի ամերիկահայ կողմի վարողների եւ թէ՛ ակտիւ նուիրատուների կողմից, որպէս ակտիւ մասնակցութեան հրաւէր-կոչ, յաճախ էին ակնարկում, որ «Հայաստան» հիմնադրամին նուիրաբերած ողջ գումարի տնօրինման եւ ծրագրերի իրականացման հետ Հայաստանի կառավարութիւնը կապ չունի, եւ բոլոր ծախսերը տնօրինւում եւ վերահսկւում են հիմնադրամի գործադիր մարմնի եւ հոգեբարձուների կողմից: