Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան «Հայերն Այսօր» ելեկտրոնային պարբերականի նախաձեռնութեամբ, եւ համագործակցութեամբ՝ «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կնտդրոն» հասարակական կազմակերպութեան, իրականացուում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ իւրայատուկ ծրագիր՝ «100 յայտնիներ սիրիահայ 100 երեխաների համար» ծրագրի շրջանակում հարիւր խորհրդանշական թւով Հայաստանի 100 յայտնիներ, Հայաստանի մարզերի եւ Երեւանի ծայրամասերի մէջ բնակութիւն հաստատած 100 սիրիահայ երեխաների համար ամանորեայ նուէրներ են պատրաստելու։

«100 յատնիներ սիրիահայ 100 երեխաների համար» ծրագրի գլխաւոր գործընկերն է «Ջամբօ» Ճաշարն-զբօսայգին, որի սեփականատէր Արտեոմ Վարդանեանը, դեկտեմբերի 23-ին հարիւր երեխաներին հիւրընկալելու է իր ճաշարանում՝ նրանց ներկայացնելով լաւ անակնկալներ, ծանօթացնելով հայկական լաւաշի պատրաստման եղանակին, կը տեսնեն տեղի կենդանիների խաղերը, յատկապէս Միմի կապիկի զուարճալի շարժումները։ Նրանք կը լսեն ծրագրին մասնակից երգիչ-երգչուհիների կատարումները եւ ձեռնարկի աւարտին կստանան իրենց նուէրները։

Ծրագրին մասնակցելու պատրաստակամութիւն են յայտնել Շուշան Պետրոսեանը, Նունէ Եսայեանը, Յասմիկ Կարապետեանը, Ալլա Լեւոնեանը, Զարուհի Բաբայեանը, Արսէն Գրիգորեանը (Մռօ), Սոնա Շահգելդեանը, Նազիկ Աւդալեանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Ներսիսեանը, Նելլի Խերանեանը, Արամէն, Լէյլա Սարիբէկեանը, Սիպիլը, Սիլւա Յակոբեանը, Միհրան Ծառուկեանը, Vitamin ակումբի տղաները, Ռուբէն Սասունցին, Հրաչ Մուրատեանը, Գոհար Յարութիւնեանը, Լուսինէ Բադալեանը, Ժագը, Տալիթան, Անկելինա Գասպարեանը, Աիդա Սարգսեանը, Լուիզա Ղամբարեանը, Լուիզա Ներսիսեանը, Իրինա Թովմասեանը, Լուսինէ Թովմասեանը, Մկրտիչ Արզումանեանը (Մկօ), Աւետ Բարսեղեանը, Արտաւազդ Ամիրեանը, Տիգրան Պետրոսեանը, Գայանէ Ասլամազեանը, Արտեոմ Վարդանեանը  եւ ուրիշներ։

«Հայերն Այսօր»-ը շարունակում է կապ հաստատել այլ յայտնիների հետ՝ ապահովելու նրանց մասնակցութիւնը։ Ընդհանրապէս ծրագրին մաս կազմելու առաջարկն ընդունուում է մեծ սիրով։

Նշենք, որ օրեր առաջ ծրագրի մէջ ընդգրկեցինք նաեւ 18 ուքարնիահայ երեխաներ, որոնք երկրի մէջ տիրող անապահով վիճակից յետոյ տեղափոխուեցին Հայաստան։

«100 յայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» ծրագիրը Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան հերթական նախաձեռնութիւնն է` ուղղուած Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմանը: