Աղբիւր՝ www.yerkir.am
«Հրապարակ»-ը գրում է. «Եթէ 2008 թւականին առցանց խաղարկութեան արդիւնքում շահել են 1285 դիմորդներ, ապա 2014-ին՝ 2049: Սակայն շահառուների թիւն առնուազն պէտք է եռապատկել ընտանիքի անդամների թուով: Այսպիսով, Հայաստանից Ա.Մ.Ն. միայն «Գրին քարտ» օրինական խաղարկութեամբ 2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք, այսինքն՝ առնուազն 6147 Հ.Հ.-ի արդէն նախկին քաղաքացի: Համեմատութեան համար նշենք, որ Ադրբեջանի դէպքում այս թիւը 2014-ին 454 է, Վրաստանում՝ 804, իսկ Ռուսաստանում՝ 4103 ընտանիք»: