Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արցախում կործանուած հայկական ուղղաթիռի անձնակազմի հետ կապուած` դեռեւս նորութիւններ չկան, իրավիճակը շարունակում է նոյնը մնալ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Լ.Ղ.Հ.-ի Պ.Բ.-ի մամուլի խօսնակ Սենոր Հասրաթեանը:

Յիշեցնենք, որ զօրավարժութիւնների ժամանակ Ադրբեջանի կողմից խոցուած ուղղաթիռը գտնւում է շփման գծի չէզոք հատուածում: Հայկական կողմն անում է ամէն ինչ, որպէսզի վերադարձնի զոհուածների դիակները: Այդ կապակցութեամբ արդէն դիմել են Կարմի Խաչի միջազգային կոմիտէին: