Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նոյեմբերի 12-ի ժամը 13։45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելեան հատւածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական Զ.ՈՒ.-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում խոցւել է Լ.Ղ.Հ. Ռ.Օ.ՈՒ. ՄԻ-24 ուղղաթիռը. տեղեկացնում է Լ.Ղ.Հ.-ի Պ.Ն.-ի մամուլի ծառայութիւնը:

Խոցման վայրը շփման գծին չափազանց մօտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից ինտենսիւ կրակ վարել դէպքի վայրի ուղղութեամբ:

Միջադէպի մանրամասները ճշտւում են: