Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանական հաքերները Հ.Հ.-ի Կենտրոնական բանկի տւեալներն են հրապարակել. 2.4 GB արխիւ կայ, որտեղ կան նամակներ, պայմանագրեր եւ այլն։ Այս մասին տեղեկացնում է տեղեկատւութեան անվտանգութեան մասնագէտ Սամւէլ Մարտիրոսեանը։  Նա նաեւ գրում է, որ սեպտեմբերի 11-ին ադրբեջանցիները կոտրել  էին Կ.Բ.-ի լիցենզիաների առցանց տրամադրման կայքը։ Ֆայլերի մի մասը հէնց այս կայքից են։ Մնացածը կարող են լինել Կ.Բ.-ի այլ սերւերներից։