Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ առեւտրա-արդիւնաբերական պալատում կայացած հայ-իրանական գործարար համաժողովում հայ եւ իրանցի գործարարները քննարկել են հնարաւոր համագործակցութեան հարցեր:  Իրանցի գործարարների խմբում ընդգրկւած են եղել  թռչնաբուծութեան, անասնապահական, գիւղատնտեսական ապրանքների արտադրութեան,   շինարարական,  նաեւ   ծառայութիւնների ոլորտը ներկայացնող ընկերութիւնների ներկայացուցիչներ:

ՀՀ առեւտրա-արդիւնաբերական պալատի լրատւական ծառայութեան հաղորդմամբ, պալատի կողմից գործարար առաջարկութիւններ է արել նախագահութեան անդամ Սարգիս Աղաբէկեանը  շեշտելով, որ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ  կարող է տարանցիկ լուրջ միջանցք դառնալ Իրանի համար:

ԻԻՀ  Արդաբիլի նահանգի եւ Հայաստանի Շիրակի մարզի առեւտրա-արդիւնաբերական պալատների ղեկավարները ստորագրել են համագործակցութեան յուշագիր: Հանդիպումը կազմակերպել էր Երեւանի առեւտրա-արդիւնաբերական պալատը: