Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանում հրատարակւող մի օրաթերթ տեղեկացրել է Հ.Հ.-ի վարչապետի Իրան կատարելիք այցի եւ Իրանից ներկրւող գազի ծաւալների մեծացման հարցով բանակցելու մասին:

Ի.Ռ.Ն.Ա.-ն հղում կատարելով «Չորրորդ Իշխանութիւն» օրաթերթին, հաղորդել է, որ Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանն այս շաբաթ Թեհրան կայցելի եւ կը հանդիպի իրանցի պաշտօնատարների:

Համաձայն այս հաղորդման, Իրանից ներկրւող գազի ծաւալների մեծացումը այս այցի ժամանակ քննարկւելիք թեմաներից է լինելու, որը նպատակ ունի վերացնել Իրանին սահմանակից Հայաստանի Սիւնիքի մարզի գազի կարիքները:

Հ.Հ.-ի էներգետիկայի նախկին նախարար Արմէն Մովսիսեանը մի առ ժամանակ առաջ յայտարարեց, որ Երեւանը պարաստ է տարեկան շուրջ երկու միլիարդ խ.մ. գազ գնել Իրանից:

Յիշեցնենք, որ Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբարհամեանի երկօրեայ այցը Իրան տեղի կունենայ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: