Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հոկտեմբերի 8-ին Հ.Հ.-ի զինւած ուժերի գլխաւոր շտաբի (Զ.ՈՒ. Գ.Շ.) պետ, գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովը արարողակարգային հանդիպում ունեցաւ Հայաստանում՝ Ի.Ի.Հ.-ի դեսպանութեան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսէյն Վահիդի Շէյխի հետ:

Հանդիպմանը քննարկւել են հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցութեանը վերաբերող, երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող, տարածաշրջանային խնդիրներին եւ հակամարտութիւնների կարգաւորմանն առնչւող հարցեր:

Հանդիպման ընթացքում Հ.Հ.-ի Զ.ՈՒ. Գ.Շ.-ի պետը` գնդապետ Հոսէյն Վահիդի Շէյխին յաջողութիւն մաղթեց Հայաստանում իր յետագայ ծառայութիւնն իրականցնելու ընթացքում: