Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հոկտեմբերի 1-ի լոյս 2-ի գիշերն աւելի քան մէկ տարի ադրբեջանական գերութեան մէջ անցկացրած Յակոբ Ինջիղուլեանը հայրենադարձւել է:

«Զւարթնոց» օդանաւակայանում նա լրագրողներին ասել է, որ ադրբեջանական գերութեան մէջ ենթարկւել է ճնշումների` նրան անընդհատ ծեծել են եւ հայհոյել, սպառնալիքի տակ ստիպել ցուցմունքներ գրել:

Ինջուղալեանն ասել է նաեւ, որ պատրաստւում է շարունակել ծառայութիւնը հայկական բանակում:

2013 թւականի օգոստոսի 7-ի լոյս 8-ի գիշերը` ժամը 03-ի սահմաններում, ծառայութիւնն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշւելու հետեւանքով 1991-ին ծնւած շարքային զինծառայող Յակոբ Գէորգ Ինջիղուլեանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` յայտնւելով հակառակորդի պահպանութեան տակ գտնւող տարածքում: