Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սեպտեմբերի 19-ին կը մեկնարկի Հայասատան-Սփիւռք 5-րդ երկօրեայ համաժողովը: Համաժողովին մասնակցելու են Սփիւռքում գործող տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ՝ աւելի քան 19-ը երկրներից:

Համագումարի բացմանը ելոյթներով հանդէս կը գան Հայաստանի հանրապետության վարչապետ Յովիկ Աբրահամեանը, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ազգային կուսակցութիւնների ներկայացուցիչներ:

Օրհնութեան խօսքով հանդէս կը գան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ն:

Մասնակիցները կը քննարկեն Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի, Հայրենիք-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան, ինչպէս նաեւ սիրիահայութեան հետ առնչւող մի շարք հարցեր: