Աղբիւր՝ www.asbarez.com

 

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Կալիֆորնիայի նահանգային Ծերակոյտը Չորեքշաբթի՝ Օգոստոսի 27-ին, հետեւելով նահանգային խորհրդարանի օրինակին՝ պատմակշիռ քայլ առաւ Արցախի անկախութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ՝ վաւերացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը ճանաչող AJR-32 բանաձեւը:
Կալիֆորնիայի Ծերակոյտը նաեւ որոշեց իր բանաձեւը յղել Ամերիկայի Միացեալ Նահանգների Քոնգրեսին եւ նախագահին՝ դիմելով նրանց, որպէսզի նրանք եւս, իրենց կարգին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման եւ նրա ժողովրդավարական իղձերի իրականացման ջանքերին։
Յիշեցնենք, որ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը Մայիսի 8-ին վաւերացրել էր նման բանաձեւ։