Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լ.Ղ.Հ.-ի Գանձասարի վանական համալիրում կը բացւի Մատենադարանի մասնաճիւղը: Լրագրողների հետ զրոյցի ընթացքում Լ.Ղ.Հ.-ի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Նարինէ Աղաբալեանը նշեց, որ Մատենադարանում Արցախում ստեղծւած բազմաթիւ ձեռագրեր են պահպանւում:

«Այժմ նրանց կրկնօրինակներն են պատրաստում, սակայն բացի կրկնօրինակներից` լինելու են նաեւ բնօրինակներ: Յոյս ունենք, որ Մատերանդարանի արցախեան մասնաճիւղը կսկսի գործել 2015-ի գարնանից: Այժմ այդ ձեռագրերը պահպանելու համար համապատասխան պայմաններ ենք ստեղծում»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք հրաւիրել են անւանի ճարտարապետ Արթուր Մեսչանին, ով տարածքն ուսումնասիրելուց յետոյ ասել է, որ տեղանքը լիովին համապատասխանում է շինութեանը եւ հենց նրա խորհրդով էլ այժմ համապատասխան պայմաններ են ստեղծում: