Աղբիւր՝ www.aztagdaily.com
Երկարատեւ եւ ծանր հիւանդութիւնից յետոյ, 59 տարեկանին իր մահկանացուն կնքեց Հայաստանի հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» ելեկտրոնային թերթի գլխաւոր խմբագիր, ճանաչցւած լրագրող եւ մշակութային գործիչ Հայկ Կարապետեանը:
Աւարտելով Երեւանի պետական համալսարանը` Կարապետեանն իր ամբողջ կեանքը նւիրեց Հայաստանի ազգային ձայնասփիւռի կայանին` այստեղ վարելով հաղորդումներ սփիւռքահայերի համար, նախաձեռնելով եւ ղեկավարելով քրիստոնէական դաստիարակութեանը նւիրւած հաղորդաշարեր:
Իբրեւ Յովհաննէս Չեքիճեանի գլխաւորած ակադեմական Կապելլայի երգչախումբի անդամ, նա երգչախմբի հետ հիւրախաղերով հանդէս է եկել աշխարհի տարբեր երկրներում:
2010 թւականից Հայկ Կարապետեանը «Հայերն այսօր»-ի գլխաւոր խմբագիրն էր: Նա մեծ աւանդ ունեցաւ ազգային կեանքի լուսաբանման եւ Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման մէջ: