Աղբիւր՝ www.asbarez.com
15 օգոստոսին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը յայտնել է, որ հասել ենք այն հանգրւանին, երբ սահմանային իրավիճակը հանգիստ է: «Այդ լարւածութիւնն իջել է, կրակոցները հասել է մինիմումի: Հայաստանի սահմաններում կարելի է ասել, որ ընդհանրապէս կրակոցներ այսօր չկան, եւ մենք կանենք ամէն ինչ, որ մեր բնակչութիւնը, եւ ինչու չէ նաեւ Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, հանգիստ լինեն»,- դիտել է տւել նախարարը:
Լեռնային Ղարաբաղի առնչութեամբ նա նշել է. «Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները երբեւիցէ անկանոն կրակոցների չեն պատասխանում, այլ պատասխանում են դիպուկահարների կրակոցներին, կամ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ դիւերսիաներից զերծ մնալու համար: Այս օրերին հանգիստ է»:
Նախարարն անդրադարձել է նաեւ Ռուսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռանախագահների հանդիպմանը եւ նշել է. «Եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի տեսակէտն աւելի տեսանելի եւ հիմնովին դարձնելու համար մեր զինւած ուժերն ստեղծեցին պայմաններ, եւ այդ հանդիպումից յետոյ այսօր իրավիճակն աւելի հանգիստ է»:
Սպանւած գերի Կարէն Պետրոսեանի դին վերադարձնելու մասին խօսելով՝ Սէյրան Օհանեանը նշել է, որ Միջազգային կարմիր խաչ կազմակերպութիւնն աշխատում է այդ ուղղութեամբ կամ փոխանակում կը կատարւի եւ կամ՝ վերադարձ։